կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-03 12:28
Սպորտ

Օզբիլիսը հրավիրված է

Օզբիլիսը հրավիրված է

 

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հրապարակեց թիմի կազմը, որը կնախապատրաստվի 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներին Մակեդոնիայի (հոկտեմբերի 7-ին) և Իռլանդիայի (հոկտեմբերի 11-ին) թիմերի հետ:

 

Ազգային ընտրանին հոկտեմբերի 3-10-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում:

Ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի կազմը`

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի, «Խիմկի» Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Միկա»

Պաշտպաններ

Սարգիս Հովսեփյան, «Փյունիկ»
Հրայր Մկոյան, «Միկա»
Ռոբերտ Արզումանյան, «Յագելոնիա», Լեհաստան
Վալերի Ալեքսանյան, «Սանատ Նաֆթ», Իրան
Լևոն Հայրապետյան, «Լեխիա», Լեհաստան
Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»
Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Արթուր Եդիգարյան, «Բանանց»
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա
Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ» Դ. Ուկրաինա
Էդգար Մալաքյան, «Փյունիկ»
Արազ Օզբիլիս, «Այաքս», Հոլանդիա
Զավեն Բադոյան, «Իմպուլս»

Հարձակվողներ

Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ» Դ. Ուկրաինա
Մարկոս Պիզելլի, «Մետալուրգ» Դ. Ուկրաինա
Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան
Յուրա Մովսիսյան, «Կրասնոդար», Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Շիննիկ», Ռուսաստան

Ներկայացնում ենք ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքի և հանդիպումների ծրագիրը`

03.10.11 18:00 մարզում բաց
04.10.11 11:00 մարզում փակ

04.10.11 19:00 մարզում փակ

05.10.11 18:00 մարզում փակ

06.10.11 12:30 «Հանրապետական» մարզադաշտ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը

06.10.11 19:00 մարզում փակ

07.10.11 20:00 խաղ Հայաստան - ՆՀՀ Մակեդոնիա

08.10.11 11:00 մարզում փակ

09.10.11 18:00 մարզում փակ

10.10.11 մեկնում Իռլանդիա

10.10.11 18:30 (22:30 Երևանի ժամանակով) «Ավիվա» մարզադաշտ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը

10.10.11 19:00 (23:00) մարզում փակ, «Ավիվա» մարզադաշտ (առաջին 15 րոպեն բաց է լրատվամիջոցների համար)

11.10.11 18:45 (22:45) խաղ Իռլանդիա-Հայաստան