Փոխարժեքներ
12 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում Վրաստանի եւ ՌԴ վարչապետների հանդիպում չի ծրագրված: Այդ մասին, ըստ apnsy.ge-ի, հայտնել է ինքը` Բիձինա Իվանիշվիլին, սակայն միաժամանակ չի բացառել, որ նման հանդիպում կարող է «պատահաբար տեղի ունենալ»:
Վրաստանի վարչապետն ասել է, որ հունվարի 25-ին ինքը հրավիրված է նախաճաշի, որը Դավոսում կազմակերպում է ռուսական պատվիրակությունը: «Որքան տեղյակ եմ` նախաճաշի մասնակիցների ցուցակում վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը չկա: Սակայն եթե նման հանդիպում պատահաբար տեղի ունենա, դուք անպայման կիմանաք այդ մասին»,- ասել է նա լրագրողներին:
Իվանիշվիլին նշել է, որ նախաճաշը հիմնականում գործարար վերնախավի համար է, որի ներկայացուցիչներից շատերին ինքը ճանաչում է: «Ինձ հետաքրքրում են հնարավոր ներդրումները, այդ պատճառով ես կգնամ այդ միջոցառմանը»,- հայտարարել է նա: