Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այս տարի «Էրեբունի-Երևան-2795» տոնակատարությունը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 11-ին և 12-ին. տեղեկացնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը և հավելում, որ տոնակատարությունն այս տարի կունենա «Իմ սրտի ուղեկից» նշանաբանը:
«Էրեբունի-Երևան-2795» տոնակատարությունների մեկնարկը տրվելու է հոկտեմբերի 11-ին՝ Էրեբունի թանգարան-արգելոցի հարակից հրապարակում, և փողոցի երկայնքով ժողովրդական արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի ցուցադրություն կլինի: Առաջին օրվա միջոցառումը ամփոփվելու է նույն հրապարակում՝ «Երևանում տոն է» խորագրով համերգային ծրագրով։
Տոնակատարության հիմնական միջոցառումները նախատեսված են հոկտեմբերի 12-ին՝ մայրաքաղաքի կենտրոնի փողոցներում, զբոսայգիներում և պուրակներում, շուրջ 30 բեմահարթակում:
«Գալա համերգը «Իմ սրտի ուղեկից» խորագիրն է կրելու, որն, ի դեպ, նաև «Էրեբունի-Երևան-2795»-ի նշանաբանն է։ Կհնչեն Երևանին նվիրված նոր երգեր: Բացի այդ, արտերկրից հրավիրել ենք նաև այլ կատարողների, որոնց մասին, սակայն, այսօր թույլ տվեք չասել, որպեսզի հաճելի անակնկալ լինի մեր հայրենակիցների համար: Դե իսկ համերգը կավարտվի շքեղ հրավառությամբ», - նշել է քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը։