|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արամ Զ. Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության այսօրվա համագումարին հրավիրված են Հայ ազգային կոնգրեսի անդամ բոլոր կուսակցությունները, բացառությամբ ՀՀՇ-ի. գրում է «Ժողովուրդը»:
Այս փաստն ուշագրավ է այն առումով, հավելում է թերթը, որ 2007թ. ՀՀՇ համագումարի ժամանակ «Հանրապետության» նախագահ Արամ Աարգսյանը ելույթ էր ունեցել ու հայտարարել. «ՀՀՇ-ն այսօր ամենամաքուր, ամենապինդ կուսակցություններից մեկն է: Բոլոր պատեհապաշտներն ու անմաքուրներն այսօր աշխատում են իշխանությունների տարբեր օղակներում: Ես ուրախ եմ, որ նոր դեմքեր եմ տեսնում, դա նշանակում է, որ երիտասարդները համալրում են երրորդ հանրապետության ստեղծողների շարքերը»:
Այնինչ այսօր նույն Արամ Աարգսյանն իր համագումարին հրավիրում է բոլոր նախկին գործընկերներին, բացառությամբ ՀՀՇ-ի: Սա, հավանաբար, այն պատճառով, որ ՀՀՇ-ն ամենամաքուր և ամենապինդ կուսակցություններից մե՞կն է: