Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի կոնյակի գործարանը այս տարի որոշել է, որ Տավուշի մարզում խաղողը մթերելու է կիլոգրամը 120 դրամով: Գործարանի Բերդի մասնաճյուղն այս օրերին արդեն սկսել է խաղողի վերամշակումը: «Մեր խաղողի շաքարայնությունը 16-17 տոկոս է»,- ասաց Տավուշի մարզի Պառավաքար գյուղից խաղողագործ Սմբատը` հավելելով, որ 5 տոննայի պայմանագիր է կնքել, բայց արտադրել է 10 տոննա խաղող:
«Հետաքրքիրն այն է, որ գարնանը` երբ խաղողը չէինք էտել, մեզ ասում էին` ինչքան կարաս արտադրի»,- ասում էր մեկ ուրիշը` հավելելով, որ իրենց պայմանագրերում կա կետ, ըստ որի` մթերվող խաղաղի քանակը կարելի է ավելացնել կամ պակասեցնել. «Բայց ոչ ավելացնում են, ոչ էլ` պակասեցնում»: Ըստ խաղաղագործների` նախկինում խաղողը սկսում էին քաղել հոկտեմբերի 10-ից հետո, իսկ հիմա պարտադրում են խաղողը քաղել ու հանձնել սեպտեմբերի 20-ից սկսած: «Եթե խաղողը հասնելու տեղ ունի, ի՞նչ քաղի մասին է խոսքը»,- մեր թղթակցին բողոքել են Չորաթան գյուղում: