Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ինձ պարբերաբար դիմում են գյուղմթերքի մշակմամբ զբաղվող բազմաթիվ մեր հայրենակիցներ։ Այս անգամ խոսքը վերաբերում է գյուղմթերքի իրացման համար անհնարին դարձաց դժվարություններին։ Փաստորեն պետությունը գրեթե ոչ մի շոշափելի աջակցություն չի տրամադրել գյուղացուն՝ գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար։ Հիմա էլ բառիս բուն իմաստով հազարավոր գյուղացիներ չեն կարողանում իրացնել իրենց մշակած և պահեստավորած հազարավոր տոննաների բերքը։
Հատկապես խնդիր է կարտոֆիլի, կազամբի իրացումը։ Բազմիցս բարձրաձայնել եմ այս հարցերը, սակայն դրանք մնում են չլուծված՝ պետական մարմինների անթույլատրելի անտարբերության և անգործության հետևանքով»,-ԱԺ-ում ընթացող կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատռգամավոր Արման Ղազարյանը՝ ընդգծելով․ « Հարցս շատ պարզ է․ Կոնկրետ ի՞նչ աջակցություն էք պատրաստվում տրամադրել՝ հրատապության կարգով այս խնդիրը լուծելու համար։ Այլապես գյուղացու բերքն ամբողջությամբ կփչանա պահեստում, գարնանային գյուղատնտեսական առանց այն էլ բարդ աշխատանքների մեկնարկը կդառնա անհնարին, իսկ այս գյուղացիների համար ևս արտագնա աշխատանքի մեկնումը գործնականում չի ունենալու որևէ այլընտրանք»։
Մանրամասն՝ տեսանյութում։