կարևոր
1918 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-09-10 15:15
Հասարակություն

Որտե՞ղ եք ձախողում, որ հնարավոր չի լինում լուծել գյուղացու խնդիրները․ Թադևոս Ավետիսյանը` էկոնոմիկայի նախարարի տեղակալին

«Որտե՞ղ եք ձախողում, որ եղած պայմանները եթե կան, հնարավորությունները կան՝  պրակտիկայում հնարավոր չի լինում իրականանցնել և  մեր գյուղացու խնդիրներն անընդհատ աճում են՝ նաև ԵԱՏՄ երկրների հետ գյուղմթերքի շրջանառության հարցում»,-խորհրդարանում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամով Թադերոս Ավետիսյանը։

Վերջինս ԱԺ-ում ներկայացրեց Գյուղատնտեսության ոլորտում ԵԱՏՄ-ի հետ համագործակցության հերթական համաձայնագիրը, որը վերաբերում է նաև գյուղմթերքի արտահամանը։

Ավետիսյանը նշեց, որ կառավարության անդամներն ինչքան շատ են խոսում. թե անխոչընդոտ է դառնում առևտուրը ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի հետ, գործնականում պատկերը տրամագծորեն հակառակն է։

Թադևոս Ավետիսյանն ասաց, որ ամիսներ առաջ նույն հարցերը տվել է Էկոնոմիկայի նախարարին և գրեթե նուն պատասխանն է ստացել, բայց ժամանակահատված է անցել և երբ ասել էին, որ խնդիրենրը իրենց վերահսկողաթյան տակ են և կլուծվեն՝ ամենևին չեն լուծովը։

«Փաստն այն է, որ հիմա գյուղատնտեսական ապրանքներով բեռնվող մեքենան, որ պետք է շարժվի ԵԱՏՄ երկրներ, հատկապես ՌԴ շուկա, գնալու է ու հանդիպելու է նույն խնդիրներին։ Երեկ հանդիպել են, երեկ չէ առաջին օրը հանդիպել են, այդ մասին բազմիցս խոսվել է... Խնդիրենրն ավելի առաջանցիկ են աճում, քան դուք կարողանում եք դրանք լուծել։ Կարծում եմ, որ այստեղ ձեր կարգավորմամբ, ձեր գործունեության, կամ անգործության հետևանք  է նաև, որովհետև մեղավորներն այլ երկրները չեն կամ գյուղացին, առաջնային մեղավորը դուք եք, որ խնդիրներն առաջանում են՝ չեք կարողանում լուծել սա փաստ է»-ասաց Թադևոս Ավետիսյանը։