|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Եթե կանանց հղիությունը ընթանում է 9 ամիս, ապա տղամարդկանց մոտ այն տեւում է րոպեներ:
Ճապոնիայի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները Tokyo Game Show 2011 ցուցահանդեսի այցելուներին հղիությունը նմանակող սարք են ներկայացրել: Այն հիմնականում նախատեսված է տղամարդկանց համար, ովքեր ցանկանում են կնոջ պես զգալ երեխա ունենալու բերկրանքը:
Նրանցից ընդամենը պահանջվում է հագնել հատուկ զգեստ, որի մեջ ռետինե գնդեր, վիբրատորներ եւ պարկով ջուր է տեղադրված: «Պտղի» զարգացմանը զուգահեռ մեծանում է փորը, եւ այդ ամենը կարելի է տեսնել էկրանին: Ցուցահանդեսի մասնակիցները կարողացել են նաեւ զգալ որովայնում «երեխայի» շարժը: Այդ դեպքում պարկը տաք ջրով է լցվում: Էֆեկտներից մեկն էլ այն է, որ մեծանում է նաեւ կուրծքը` օդ մղելու շնորհիվ: