կարևոր
1285 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-01 13:19
Հասարակություն

Անելու ենք հնարավոր ամեն ինչ, որ մեր քաղաքացիները կրկին զգան Մայիսի 1-ի բերկրանքը․ Գյումրու քաղաքապետ

Անելու ենք հնարավոր ամեն ինչ, որ մեր քաղաքացիները կրկին զգան Մայիսի 1-ի բերկրանքը․ Գյումրու քաղաքապետ

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շնորհավորել է Մայիսի 1-ի առթիվ։

«Սիրելի՛ գյումրեցիներ, իմ աշխատավոր ժողովուրդ, շնորհավորում եւ համերաշխություն եմ մաղթում բոլորիս։ ԽՍՀՄ տարիներին Մայիսի 1-ը համաժողովրդական տոն էր, իսկ մայիսի 2-ն էլ տոնի ժողովրդական շարունակությունը՝ իր բնութագրական դրսևորումներով: Այսօր Հայաստանում աշխատանքի ու աշխատավորության օրը նույնքան մեծ շուքով չի տոնվում, սակայն ԽՍՀՄ սերունդի հիշողություններում այն ապրում է որպես զարթոնքով ուղեկցվող ամենագեղեցիկ տոներից։

Անելու ենք հնարավոր ամեն ինչ, որ մեր քաղաքացիները կրկին զգան այս տոնի բերկրանքը, տոնական տրամադրությունն ու աշխատելու ցանկությունը կրկին պարուրեն մեզ։

Աշխատանքն ու աշխատասիրությունը մշտապես եղել են հայ ժողովրդի անբաժանելի հաջողությունների, պրպտուն և ստեղծագործ մտքի արգասիքը։

Մաղթում եմ առողջություն, խաղաղություն եւ երջանկություն»։