կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-16 11:15
Քաղաքական

Դու դա չես հասկանա, Լենա՛, դա զգալու համար նախ պիտի զգաս Հայրենիք ունենալու բերկրանքը. Արա Նախշքարյան

Դու դա չես հասկանա, Լենա՛, դա զգալու համար նախ պիտի զգաս Հայրենիք ունենալու բերկրանքը. Արա Նախշքարյան
Բա՞, Լենչկա, այդպիսի մայրեր էլ են լինում ու նման մայրերի թիվը, ճիշտ է, մեծ չէ՛, բայց նրանք հպարտ են, որովհետեւ քո նմանների խաղաղ անդորրը ապահովելու համար, իրենց որդիներին սահմանապահներ են կարգել, որ դու ազատ ժամանակ ունենաս զարմանալու համար։
 
Լենա՛, քեզ ասեմ ավելին. 1983-ին, երբ այն սրբալույս տղաները Լիսաբոնում ինքնազոհողության գնացին թուրքական դեսպանատանը (գիտեմ, որ դա քեզ կտխրեցնի, որովհետեւ չէր կարելի՝ ո՛չ դեսպանին վնասել, ո՛չ նրանց դիվանագիտական շենքերը, ո՛չ էլ այրել նրանց պետական դրոշները), տղաների մայրերը հպարտ էին եւ բյուր ափսոսացել էին, որ ուրիշ զավակներ էլ չեն ունեցել որ զոհաբերեին Հայ Դատի բագինին։ Մինչեւ անգամ, հոգեհանգստի արարողությանը խնդրել են քահանային, որ եկեղեցում «ի վերին Երուսաղեմի» փոխարեն, երգեն. «ուրախ լերը»…
 
Իսկ դու՛, Լենա, դեռ զարմանում ես, որ դեռ կանայք կան, որ բարեկամության փոխարեն պահանջում են խրամատները ամրացնել։
Դու դա հաստատ չես հասկանա, Լենա՛, դա ո՛չ քո, ո՛չ էլ քո թիմակիցների խելքի բանը չէ՛։ Դա զգալու համար, նախ պիտի զգաս Հայրենիք ունենալու բերկրանքը…
Էհ… Լենա…
 
Հ.Գ.
Լենայի զարմանքը կարդալ այս հղումով 
 
Արա Նախշքարյան
Գրող, լրագրող