Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Շակիրան լուսանկարվել է Elle ամսագրի ամերիկյան տարբերակի համար եւ հարցազրույց տվել ամսագրին իր ընտանիքի եւ կարիերայի մասին:
Սիրեցյալի եւ իր երեխայի հոր` Ժերար Պիկեի մասին. «Բացի մեր ընդհանուր տարածությունից, նա ունի իր սեփականը, ինձ չվերաբերող «աշխարհը», եւ դա իդեալական է փոխհարաբերությունների համար: Ես գիտեմ, որ նա միակ մարդն է, որն ինձ հետ է ոչ թե ինչ-որ շահերի պատճառով, այլ որովհետեւ պարզապես սիրում է ինձ: Ես ոչ մի այլ բան չունեմ նրան առաջարկելու, բացի նրանից, որ կին եմ»:
Մայրության մասին. «Դեռեւս փորձում եմ գիտակցել, թե ինչ կատարվեց ինձ հետ: Կարծես, բացարձակապես նոր կյանք եմ սկսել. փոփոխությունները բոլոր ոլորտներում են»:
Երաժշտական ծրագրերի մասին. «Պատկերացում անգամ չունեմ, թե որ ուղղությամբ եմ առաջ շարժվելու: Ես ինձ հարմարավետ եմ զգում իմ կերպարում: Ընդհանրապես` ինչ-որ բարդ կոնցեպցիաների կողմնակից չեմ»: