|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը խոստովանել է, որ Ռուսաստանի հետ նոր ատոմակայաններ կառուցելու ակտիվ բանակցություններ է վարում. տեղեկացնում է RussiaToday հեռուստաալիքը:
«Ատոմակայաններ կառուցելու մեր սեփական ծրագրերն ունենք, սակայն, անկասկած, օգտագործելու ենք միջազգային մասնագետների փորձը»,- ասել է Ահմադինեժադը` միաժամանակ հավելելով, որ իրենք ոչ մեկից կախում չունեն, հույսը ոչ մեկի վրա չեն դրել:
Հիշեցնենք, որ ռուսների հետ համատեղ կառուցվող Բուշերի ատոմակայանը վերջերս է միացվել Իրանի էներգետիկ համակարգին: Այն երկրի միջուկային ծրագրի բաղկացուցիչ մասն է, եւ Արեւմուտքում կարծում են, որ Բուշերի տեխնոլոգիաները կարող են կիրառվել միջուկային զենք ստեղծելու համար: