|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Իրանը գտնվում է լայնածավալ պատերազմի վիճակում և նման պայմաններում բանակցություններ է վարում իրան ժողովրդի օրինական իրավունքները պաշտպանելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք վարում ենք լայնածավալ պատերազմ, և այս պայմաններում կառավարությունն իրականացնում է դիմադրության ռազմավարություն՝ միաժամանակ շարունակելով բանակցությունները իրան ժողովրդի իրավունքների պաշտպանության համար», - նշել է Փեզեշքիանը, որի խոսքերը մեջբերել է Fars գործակալությունը։
Նախագահն ավելացրել է, որ Իրանի իշխանությունները չեն կարող թույլ տալ, որ ներկա դժվարությունները վնաս հասցնեն քաղաքացիների բարեկեցությանը կամ արտադրական գործընթացին։
Ինչպես նշել է Փեզեշքիանը, Թեհրանը երկխոսություն է պահպանում հարևան երկրների հետ՝ Իրանի կարիքների մի մասը հոգալու համար։ Սակայն, Իրանի նախագահի համոզմունքով, հիմնարար սկզբունք է մնում հենվելը սեփական ուժերի վրա։