Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պատասխանեց լրագրողների հարցերին գազի գնի ու, որպես այլընտրանք, Իրանից գազի ստացման հնարավորության վերաբերյալ:
Լրագրողները հետաքրքրվեցին` Իրանի հետ գազի մատակարարման վերաբերյալ բանակցություններ վարվո՞ւմ են, թե՞ ոչ, որովհետև Իրանի դեսպանը Հայաստանում հայտարարել էր, որ պատրաստ են էժան գնով գազ մատակարարել Հայաստանին: Նախարարը նշեց, որ Իրանի հետ գազի մատակարարման հարցով բանակցություններ չեն տարվում, Իրանի դեսպանի կողմից էլ չի եղել նման հայտարարություն, թե էժան գնով գազ կարող են մատակարարել Հայաստանին:
«Իրանը երբեք Հայաստանին չի առաջարկել էժան գազ, այսօր էլ Իրանը չի առաջարկում ավելի էժան գազ, քան Ռուսաստանն է վաճառում Հայաստանին»,- ասաց Երվանդ Զախարյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է նախարարը վստահորեն խոսում իրանական գազի գնի մասին, եթե մյուս կողմից հայտարարում է, որ Իրանի հետ բանակցություններ Հայաստանը չի վարում: Երվանդ Զախարյանը պատասխանեց. «Գիտենք, գիտենք, թե Իրանը ում ինչ գնով է գազ մատակարարում, մենք տիրապետում ենք գազի բնագավառում ողջ ինֆորմացիային, թե որ երկիրը ինչ գնով որ երկրին է գազ մատակարարում: Ես պատասխանատու հայտարարում եմ, որ Իրանը ոչ մի երկրի 165 դոլարով գազ չի մատակարարում»: