|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Անկարան բանակցություններ է վարում Կիևի և Մոսկվայի հետ Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար Թուրքիայի տարածքով միջանցք բացելու շուրջ։ Այս մասին հինգշաբթի Reuters-ին հայտնել է թուրք բարձրաստիճան պաշտոնյա։
«Թուրքիան բանակցություններ է վարում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ Ուկրաինայից հացահատիկի արտահանման շուրջ»,- ասել է պաշտոնյան՝ ցանկանալով անանուն մնալ։
Նրա խոսքով՝ բանակցությունները դեռ շարունակվում են։
Սև ծովում ուկրաինական նավահանգիստները արգելափակվել են փետրվարին ռուսական ներխուժումից հետո, և այնտեղ մնացել է ավելի քան 20 միլիոն տոննա հացահատիկ։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն չորեքշաբթի հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է միջանցք տրամադրել պարենամթերք տեղափոխող նավերին՝ արևմտյան որոշ պատժամիջոցների չեղարկման դիմաց։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կոչ է արել չտրվել Ռուսաստանի շանտաժին։