|
Փոխարժեքներ
21 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Վրաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ գազի գնման շուրջ բանակցություններ են վարում. հայտնում է Взгляд-ը:
«Այո, մենք Ռուսաստանի հետ բանակցություններ ենք վարում, հնարավոր է` Ռուսաստանից որոշակի ծավալով գազ գնենք, ինչը մեզ էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը պահպանելու հնարավորություն կընձեռի»,- խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան:
Նրա խոսքով` այդ կերպ գազի համար մրցակցային գին և դիվերսիֆիկացիա կապահովվի:
Նախարարի խոսքով՝ Ռուսաստանի հետ բանակցությունները բարդ են և ժամանակ են պահանջում, քանի որ վրացական կողմը պայմանների բարելավում է ցանկանում: