|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
25-ամյա Ջուլիա Ջոնսոնի մոտ հայտնաբերվել էր արգանդի վզիկի քաղցկեղ: Ուռուցքը հեռացնելու համար բժիշկները որոշեցին օգտագործել ամենափոքր միջամտական տեխնոլոգիան, այն է`ուռուցքի հեռացում փոքրիկ կտրվածքի միջոցով:
Ինչպես տեղեկացնում է Doctors.am-ը, սովորաբար նման դեպքերում բժիշկները լրիվ հեռացնում են արգանդը, ինչը կնոջը զրկում է երեխա ունենալու հնարավորությունից: Սակայն ընդհանուր լապարասկոպիկ տրախելեկտոմիա կոչվող վիրահատությունը (վիրահատություն, որն օգնում է արգանդի վզիկի քաղցկեղ ունեցող կանանց պահպանել մայրանալու ընդունակությունը) քաղցկեղի բուժումը լիովին նոր մակարդակի է հանում: Այս վիրահատության ընթացքում հեռացվում է արգանդի վզիկի միայն մի մասը: Դա թույլ է տալիս գտնել գոյացություններն ու ոչնչացնել դրանք` պահպանելով արգանդի հիմնական մասը:
Վիրահատությունն անցկացվել է Գեյսհեդի Եղիսաբեթ թագուհու համալսարանում: Երկու շաբաթ անց քաղցկեղից հետք անգամ չէր մնացել: Բժիշկների գնահատմամբ` կինն այժմ 40 տոկոս հավանականությամբ կարող է մայրանալ: Ջուլիա Ջոնսոնն առաջինն է, ով անցել է նման վիրահատություն: