Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ էր հանդիպել երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Նա նշեց, որ իրեն հիմա իր երգերն են «փրկում». ամեն շաբաթ փաբերից մեկում համերգ է ունենում` այդպիսով ապահովելով իր ապրուստը: Ըստ երգահանի` իր երգերը սիրո խոստովանություն են հայերեն լեզվին:
«Լավ եմ ապրում, գոհ եմ, ես իմ գլուխը պահում եմ: Կուզեի թոշակի գնալ, բայց ո՞նց գնամ: Երկու տարի էր` թոշակ չէի ստացել, ու օրերս գնացի, որ ստանամ երկու տարվա կուտակվածը: Հա, գնացի ու հարցնում եմ, թե ինչքա՞ն է թոշակս, ու գիտե՞ք` ինչքան է` 16 000 դրամ: Ասացի` վերցրեք այդ գումարը և ձեր համապատասխան վայրում դրեք: 16 000 դրամ` էդ հիմա թոշա՞կ է, թե՞ մահվան դատավճիռ»,- ասաց Հախվերդյանը:
Խոսելով այս օրերին սահմանին տիրող իրավիճակի մասին` նա խոստովանեց նաև` կրակել չգիտի, կռվի մասնակից չի եղել: «Ճիշտ է, չեմ կռվել, բայց ինձ ինչ-որ գրքույկ են տվել` իբրև թե, իմ երգերը լսելով, տղերքը կռիվ են գնում, եսիմ, է»,- ասաց Հախվերդյանը: