կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-12 13:34
Հասարակություն

19 500 կին մասնակցել է արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված հետազոտությանը

19 500 կին մասնակցել է արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված  հետազոտությանը

2015թ. հունվարից մեկնարկած «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակում արդեն կատարվել է շուրջ 300 հազար հետազոտություն: 

Առաջին վեց ամսվա ընթացքում 35-68 տարեկան անձանց շրջանում իրականացվել է  143 հազար քաղաքացու զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ և շուրջ 98 հազար  քաղաքացու մոտ որոշվել է արյան մեջ գլուկոզի մակարդակը: 

Նույն ժամանակահատվածում 30-60 տարեկան շուրջ 19 հազար հինգ հարյուր կին մասնակցել է արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված սկրինինգային հետազոտությանը (ՊԱՊ թեստ):

Նշենք, որ հուլիսին իրականացվել է 5605 ՊԱՊ թեստի հետազոտություն, շուրջ 17 հազար քաղաքացու իրականացվել է զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ և շուրջ 15120 քաղաքացու մոտ որոշվել է արյան մեջ գլուկոզի մակարդակը: Զուգահեռ Երևանում և մարզերում իրականացվում են ծրագրի հանրային իրազեկման քարոզարշավ, ինչպես նաև սկրինիգային աշխատանքների պարբերական մշտադիտարկում և վերահսկում:

Տարեսկզբից մեկնարկած «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի նպատակն է ՀՀ բնակչության ռիսկային խմբերում իրականացնել ոչ վարակիչ հիվանդությունների (հիպերտոնիա, շաքարային դիաբետ, արգանդի պարանոցի քաղցկեղ) զանգվածային սկրինինգներ, որոնք միտված են այդ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, վերահսկմանը և մահացության նվազեցմանը: