Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունաստանը եւ Բուլղարիան հայտարարում են, որ հեղուկ բնական գազի նոր գործարանը, որը կկառուցվի հունական Ալեքսանդրուպոլիս նավահանգստի մոտ, կօգնի գազի նոր երթուղի ստեղծել դեպի Եվրոպա եւ կրիտիկական պահին կրճատել ռուսական գազից կախվածությունը, հաղորդում է Reuters-ը:
«Մեր բոլոր երկրները պատրաստ են իրենց վրա վերցնել նոր որոշիչ դերը Եվրոպայի նոր էներգետիկ քարտեզի վրա»,- ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ Ալեքսանդրուպոլիսում լողացող պահեստավորման եւ վերագազիֆիկացման բլոկի (FSRU) շինարարության մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ:
«Բնական գազի շուրջ Մոսկվայի վերջին շանտաժը այս համագործակցությունը ոչ միայն անհրաժեշտ, այլեւ անհետաձգելի է դարձնում»։
Արարողությանը մասնակցել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը եւ Բուլղարիայի, Սերբիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի ղեկավարները։
Հունաստանը Բուլղարիային գազ է մատակարարում այն պահից, երբ Ռուսաստանը դադարեցրել է այն։
«Իմ երկրի եւ Եվրամիության դեմ Կրեմլի տնտեսական շանտաժը հաջողությամբ չի պասկվի, քանի որ մենք դեմ ենք լինելու դրան, եւ այսօրվա միջոցառումը դրա ապացույցն է»,- ասել է Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը։
Ակնկալվում է, որ նոր FSRU-ն, որը խարիսխ կգցի Ալեքսանդրուպոլիս նավահանգստից մոտ 18 կմ հեռավորությամբ, եւ գազը ափ կբերի 28 կմ երկարությամբ խողովակաշարով, կսկսի գործել 2023 թվականի վերջից: Այն կկարողանա տարեկան վերագազաֆիկացնել 5,5 միլիարդ խ/մ ՀԲԳ եւ պահել 153 500 խ/մ:
Հունաստանը մեկ ՀԲԳ տերմինալ ունի Աթենքից դուրս: Միցոտակիսի խոսքով՝ Ալեքսանդրուպոլիսում նոր տերմինալով եւ մշակվող այլ նախագծերով մինչեւ 2023 թվականի վերջը այն կարող է եռապատկել իր վերագազիֆիկացման հզորությունը:
Ալեքսանդրապոլիսի տերմինալը, որը 360 միլիոն եվրո կարժենա, կկառուցի հունական Կոպելուզոս ընտանիքին պատկանող Gastrade ընկերությունը։
Նախագծում ներգրավված են նաեւ հունական DEPA գազային ընկերությունը, բուլղարական Bulgartransgaz ընկերությունը եւ հունական DESFA գազի օպերատորը, որը կլրացնի հունական Կոմոտինի քաղաքի եւ բուլղարական Հին Զագորայի միջեւ նոր գազագիծը, այսպես կոչված, Interconnector Greece Bulgaria (IGB)-ն, որը, ինչպես ակնկալվում է, որ այս տարվա վերջին կգործարկվի: