|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Մարշալ Բաղրամյան պողոտայում գտնվող Սիրահարների այգում մոտակա ամիսների ընթացքում ամբողջությամբ կհատվի 7 ծառ, իսկ 8 ծառ` մասնակի. տեղեկացնում է «Էկոլուրը»:
Ինչպես նշված է այգու մուտքի մոտ փակցված ցուցանակում, սանիտարական հատումների պատճառն այգու կանաչապատ տարածքների պահպանությունն ու զարգացումն է: Հատվող ծառերը համարակալված են` կապույտ գույնով` մասամբ հատվող ծառերը, իսկ կարմիր գույնով` ամբողջությամբ հատվող ծառերը:
Ինչպես տեղեկացնում է Սիրահարների այգու տնօրինությունը, այս տարվա գարնանն այգում տնկվել է տարբեր տեսակի 70 ծառ, թվով 50-ը նախատեսվում է տնկել նոյեմբեր ամսին:
Տնօրինությունը պատրաստ է ընդունել դիտողություններ եւ առաջարկություններ: Սա Երեւանում առաջին դեպքն է, երբ բոլորը կարող են համոզվել, թե կոնկրետ որ ծառերն են ենթակա սանիտարական հատման: