|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երկու օր առաջ «Կոնվերս բանկի» մասնաճյուղում տեղի ունեցած ավազակային հարձակումը կարող է հրաշալի թեմա դառնալ սերիալների սցենարիստների համար:
Բանն այն է, որ երբ բանկի հերթապահ ոստիկանը կրակոցով վիրավորել եւ վնասազերծել է դիմակավորված հանցագործին, անմիջապես բջջային հեռախոսով զանգահարել է շեֆին` իրավիճակը զեկուցելու:
Զանգը հնչել է տեղում, ոչ ավել ոչ պակաս` գետնին տապալված հանցագործի գրպանում: Սակայն խայտառակ իրարանցման մեջ հայտնված հերթապահ ոստիկանը չէր կարող պատկերացնել, որ գետնին տապալված հանցագործը հենց իր անմիջական շեֆն է` ոստիկանության Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանը, ում համառորեն զանգահարում էր հերթապահ ոստիկանը: