կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-06 17:01
Քաղաքական

ԱԺ-ն սիրահարների այգի չի, որ գանք, սեր խոստովանենք, համբուրվենք. Գևորգ Պետրոսյան

ԱԺ-ն սիրահարների այգի չի, որ գանք, սեր խոստովանենք, համբուրվենք. Գևորգ Պետրոսյան

ԱԺ-ում 2016 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ելույթում նշեց, որ գլխում բյուջեի քննարկումը խառնաշփոթ է առաջացրել: «Այսօր այնքան թվեր լսեցինք, որ մի ամբողջ տասնամյակ դպրոցական տարիներին չէինք լսել»,- նշեց պատգամավորը: Ըստ նրա` պետական բյուջեի կատարման հաշվետվությունը թվերով չպիտի գնահատել: «Ինչքան կարելի է խոսել թվերից, եկեք դուրս գանք կյանք: Ես մասնագիտությամբ իրավաբան եմ, և իմ կարծիքով` բյուջեն պետք է արտացոլի Աահմանադրության առաջին հոդվածի հաշվապահությունը»,- կարծիք հայտնեց պատգամավորը:

Ըստ նրա՝ բյուջեի կատարողականի լավագույն բնութագրումը կարող են տալ ոչ թե թվերը, այլ մարդիկ: «Եկեք դուրս գանք, մարդկանց աչքերին նայենք, տեսնենք` բյուջեն կատարված է, թե` ոչ: Հիմա կմտածեն, թե փորացավ ունեմ` հոծ բազմություն տեսնելու, բայց բյուջեի կատարողականի լրջությունը կապված է նաև նրա հետ, թե կառավարության քանի անդամ է մասնակցում: Սա այն հարցը չէ, որ կառավարությունը մեկ երրորդով մասնակցի: Գուցե ես հիմա հարց ունեմ` ոլորտային, ո՞ւմ պետք է հղեմ, ումի՞ց ստանամ պատասխան: Ավելի լուրջ պետք է վերաբերվել այս հարցին»,- ասաց Պետրոսյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ բյուջեի մասին հստակ խոսում են այն իրավիճակները, որոնցում մարդիկ հայտնվում են: Պետրոսյանը մասնավորապես նշեց, որ տեր չունեցող ուսանողը պոտենցիալ գործազուրկ է, հովանոր չունեցող աշխատողը ստրուկ է գործատուի մոտ, չապահովված հիվանդը`պոտենցիալ մահկանացու:

«Ի՞նչ բյուջեի կատարման մասին է խոսքը: Եկեք թվեր հռչակենք, ինքնախաբեությամբ զբաղվենք: Ասենք`բյուջեն կատարել ենք, ծափահարենք, գնանք: Ես չէ, որ պիտի ասեմ, բայց ԱԺ-ն սիրահարների այգի չի, որ գանք, սեր խոստովանենք, համբուրվենք, քչփչանք իրար ականջի և հաջորդ տեսությունը կայացնելու համաձայնությամբ հեռանանք իրարից: Այո, պետք է քննադատենք այնքան, մինչև քննադատությունը տեղ հասնի»,- եզրափակեց պատգամավորը: