Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կոչ կանեի ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին` զբաղվել կրթությամբ և գիտությամբ և չխառնվել մարդկանց ազատ սահմանադրական իրավունքին. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ԿԳ նախարարի կոչերին, թե դպրոցի տնօրեններն ինչպես պետք է դուրս գան ՀՀԿ-ից:
«Դպրոցի ուսուցիչ կլինի, հավաքարար կլինի, թե` լրագրող, բացառապես այդ մարդն է որոշում` լինել կուսակցական, թե` անկուսակցական։ Ցանկացած նախարար պետք է հանդես գա ոչ թե կուսակցություն մտնելու կամ այն լքելու կոչով, այլ պետք է անի իր գործը։ Արայիկին չեմ ճանաչում, բայց լսել եմ, որ գրագետ մարդ է։ Ի վերջո, դուրս են գալիս, թող դուրս գան։ Ով գնում է, բարով գնա, ով մնում է, բարով մնա»,- հայտարարեց նա։
Հարցին` ՀՀԿ-ն պայքարելո՞ւ է կրկին իշխանություն գալու համար, Շարմազանովը պատասխանեց, որ ցանկացած քաղաքական կուսակցության նպատակն է լինել իշխանություն: «Չեմ ասում, իհարկե, մի ամիս հետո, բայց ցանկացած կուսակցություն, որն իր առջև խնդիր չի դրել ստանալ ընտրողների ձայների մեծամասնությունը, որպեսզի մի օր դառնա իշխանություն, ուրեմն կուսակցություն չէ, կա'մ ֆուտբոլի թիմ է, կա'մ գարեջրի սիրահարների միություն»,- նշեց նա:
Շարմազանովը հավելեց, որ ընդդիմությունը շատ քիչ հնարավորություն ունի իր ծրագրերն իրականացնելու: