Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունը հավանության է արժանացրել «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Աղբահանության ոլորտում առկա իրավիճակի կարգավորումներով, մասնավորապես՝ օրենքի նախագծով առաջարկվում է կանոնակարգել աղբի հետ գործածության գործունեությունը, այդ թվում՝ աղբի հավաքման, տեսակավորման, օգտահանման, վնասազերծման, վերամշակման և բնապահպանական, սանիտարական և քաղաքաշինական նորմերին համապատասխանող աղբավայրում տեղադրման գործառույթները:
Այդ կապակցությամբ նախագծով, մասնավորապես, առաջարկվում է՝ խմբագրել ամբողջությամբ օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, հստակեցնել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական քաղաքականության սզբունքներն ու նպատակները, ամրագրել աղբի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև աղբի առաջացման կանխարգելման և քանակի նվազեցման պահանջների վերաբերյալ դրույթները, հստակեցնել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնողի նկատմամբ հիմնական պահանջները՝ հիմք ընդունելով մասնագիտացված տեխնիկայի ու սարքավորումների հագեցվածությունն ու պրոֆեսիոնալ օպերատորների, այդ թվում տարածաշրջանային, ներգրավման անհրաժեշտությունը:
Արդյունքում՝ աղբի հետ գործածության ոլորտում օրենսդրական դաշտի բարելավմամբ կստեղծվի օրենսդրական և ինստիտուցիոնալ հենք՝ նպատակաուղղված թափոնների հինգաստիճան ստորակարգության կիրառմանը, այդ թվում՝ առաջացող թափոնների ծավալի նվազեցմանը, հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքմանը, տեղափոխմանն ու անվտանգ հեռացմանը, ինչպես նաև օգտահանման ենթակա թափոնների տեսակավորված հավաքմանը և դրանց վերամշակման։ Վարչական տուգանքների կիրառումն էլ իր հերթին կբերի մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբի բացասական ազդեցությունների զգալի նվազեցմանը։