կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-14 19:01
Քաղաքական

Թող համասեռամոլներին տանեն Սիրահարների այգի ու ինչքան ուզում են գենդերվեն. ազատամարտիկ

Թող համասեռամոլներին տանեն Սիրահարների այգի ու ինչքան ուզում են գենդերվեն. ազատամարտիկ

Եթե մանկական այգին չմաքրեն համասեռամոլներից, ազատամարտիկները խոստանում են մի օր պատասխանատուներին, տրիկո հագցրած, կանգնեցնել նույն տեղում:

 

Այսօր` Ազատության հրապարակում Դաշտային հրամանատարների խորհրդի կազմակերպած հանրահավաքի ժամանակ, կազմակերպիչներից Սուրեն Սարգսյանը կոչ արեց իշխանություններին` Մանկական այգին ազատել համասեռամոլներից: Նա առաջարկում է նրանց տանել Բրիտանական դեսպանատան եւ Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց` Սիրահարների այգի« ու «ինչքան ուզում են` գենդերվեն»:

 

«Մենք վերջին անգամն ենք զգուշացնում` տղե'րք, եթե չարեցիք էդ գործը, գալու ա ժամանակը, մենք ձեզ խոստանում ենք` պատասխանատուներին տրիկո ենք հագցնելու ու էնտեղ կանգնեցնենք»,- հայտարարեց Սուրեն Սարգսյանը:

 

Նա անդրադարձավ նաեւ Վարդան Պետրոսյանի հետ տեղի ունեցած դեպքին ու նշեց, որ ցավալի դեպք է տեղի ունեցել, ցավակցեց զոհվածների հարազատներին եւ կարծիք հայտնեց, որ պետք է աջակցել Վարդան Պետրոսյանին, իսկ մեղավոր է նա, թե` անմեղ, քննությունը կորոշի: Եվ թեկուզ «Սերժի ձեռամբ»` գոնե մեկ անգամ կուզեին տեսնել արդար դատ:

 

Շանթ Հարությունյանի մասին խոսելով` Սուրեն Սարգսյանը հայտարարեց, թե այն փայտերը, որ բարձրացել են ոստիկանների վրա, բարձրացել են ռեժիմի դեմ, որ յուրաքանչյուր մահակ, որ բարձրացել է ժողովրդի վրա, հետ է գալու: «Հո չենք մոռացել, որ էդ անտերն երկու ծեր ունի»,- նշեց Սարգսյանը: