Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բարեկրթությունը պետք է մտնի բանակ, թե չէ ամեն ինչ վերածվում է բռունցքի, վեճի. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:
Նրա դիտարկմամբ` բանակում տեղի ունեցող միջադեպերի պատճառը մի վայրում զարգացածության տարբեր աստիճան ունեցող տղաների գտնվելն է` դրան գումարած չորությունը եւ կոպտությունը:
«Բանակում առկա կոպտությունը դրսեւորվում է հիմնականում սպայական կազմի եւ հին ծառայողների կողմից նորակոչիկների նկատմամբ»,- հավաստիացնում է Գասպարյանը:
Արդեն մի քանի տարի է, ինչ պաշտպանության նախարարությունը հումանիտար ոլորտի դասախոսների հանդիպումներ է կազմակերպում զինվորների հետ, որի նպատակը, ինչպես նշեց գրականագետը, հոգեբանական, նաեւ դաստիարակչական դասեր «տալն» է:
Գրականագետի կարծիքով` առաջին հերթին անհրաժեշտ է հանդուժողականություն սերմանել թե' զինվորի եւ թե' սպայական կազմի մեջ:
Անդրադառնալով բանակում արձանագրված միջադեպերին՝ Գասպարյանը նշեց, որ, ճիշտ է, դրանց պատասխանատուներին պատժում են, ազատում աշխատանքից, ձերբակալում, բայց դա լուծում չէ. «Կարգապահությունը պետք է ուժեղացվի բանակում»:
«Կարևոր է հրամանատարության խնդիրը. հրամանատարը հաջողված բանակներում ճիշտ է ընկալվում և իր դիրքերում է լինում, երբ բոլոր զինվորներին վերաբերվում է իր երեխաների պես: Սպայական կազմը հաճախ չունի մասնագիտական կրթություն և մարդկային այն որակները, որոնք անհրաժեշտ են»,- կարծիք հայտնեց նաեւ պատմաբան Սուրեն Սարգսյանը` հավելելով, որ, չնայած դրան, ներկայումս բանակի որակը նկատելիորեն բարձրացել է: