| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մամուլի ազատությունը պաշտպանող International Press Institute-ը (IPI) խիստ անհանգստություն է հայտնել հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը լուսաբանելիս ավելի քան 10 հայ լրագրողների՝ ոստիկանական ուժերի կողմից վնասվածքներ հասցնելու առնչությամբ:
«Մենք կոչ ենք անում շտապ և մանրակրկիտ հետաքննել այս միջադեպերը, ինչպես նաև կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ապահովել անվտանգ աշխատանքային միջավայր բոլոր լրատվամիջոցների աշխատակիցների համար», - նշվել է հայտարարությունում։ Ըդգծվել է, որ վնասվածքներ են ստացել ABCmedia.am-ի, News.am-ի, Civilnet-ի, Armlur-ի, Mediahub.am-ի աշխատակիցները։
«Իշխանությունները պետք է անհապաղ, մանրակրկիտ և անաչառ հետաքննություն իրականացնեն հունիսի 12-ի իրադարձությունների վերաբերյալ: Անկախ ցույցերի բնույթից՝ իրենց աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ցանկացած չափից ավելի ուժի կամ բռնության կիրառումն անընդունելի է: Յուրաքանչյուր ոք, ով պատասխանատու է ավելորդ ուժի կիրառման համար, պետք է պատասխանատվության ենթարկվի»։
IPI-ի փոխտնօրեն 
Սքոթ Գրիֆենը