կարևոր
2056 դիտում, 3 ամիս առաջ - 2024-01-09 22:53
Հասարակություն

ԳՇ պետն այցելել է 2-րդ բանակային կորպուս, հանդիպել հրամանատարական կազմի հետ. քննարկել են այսօր տեղի ունեցած միջադեպերը

ԳՇ պետն այցելել է 2-րդ բանակային կորպուս, հանդիպել հրամանատարական կազմի հետ. քննարկել են այսօր տեղի ունեցած միջադեպերը

Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանակային կորպուս, հանդիպել հրամանատարական կազմի հետ: Հայտնում են ՀՀ պաշտպանութան նախարարությունից:

Այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Ասրյանը մասնակցել է զորամիավորման 2023 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը:

Էդվարդ Ասրյանը, անդրադառնալով զորամիավորմանը ենթակա ստորաբաժանումներում տեղի ունեցած դեպք-պատահարներին, կարգադրել է անել ամեն հնարավորը՝ պատշաճ քննություն անցկացնելու, հետևանքները պարզելու, հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու համար:

ԶՈՒ ԳՇ պետը կարգադրել է մարտական հերթապահության ընթացքում խստագույնս հետևել կանոնադրային հարաբերություններին, պահպանել անվտանգության կանոնները, հետևողականորեն իրականացնել կարգապահության բարձրացմանն ուղղված բոլոր միջոցառումները:

Նշենք, որ մեկ օրվա ընթացքում 2-րդ  բանակային կորպուսում 2 սպայի մահվան դեպք է գրանցվել:

Տես նաև՝ Սպանություն՝ պոստում․ զինվորը սպանել է ծառայակից սպային 

Տես նաև՝ ՊՆ-ն հաստատում է․ մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով

Տես նաև՝  Երկրորդ սպանությունը՝ պոստում. Վարդենիսում կրկին սպա է սպանվել