կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-21 09:49
Քաղաքական

Նախընտրական զինված միջադեպերը շարունակվում են. բարիկադների տարբեր կողմերում են հայր ու որդի. «Ժողովուրդ»

Նախընտրական զինված միջադեպերը շարունակվում են. բարիկադների տարբեր կողմերում են հայր ու որդի. «Ժողովուրդ»

«Կիրակի գիշերը հերթական նախընտրական զինված միջադեպն է գրանցվել: Այս անգամ թիրախում են եղել Արագածոտնի մարզում «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից Լյովա Խաչատրյանի կողմնակիցները։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դանակահարվածներից մեկը Լյովա Խաչատրյանի սանիկն է՝ 32-ամյա Արամ Ասատրյանը, որը Ապարանի տարածաշրջանի Քուչակ գյուղում Խաչատրյանի նախընտրական շտաբի պետն է։ Արամ Ասատրյանին ծանր վիճակում տեղափոխել են Երևան, հիվանդանոցում 2 անգամ վիրահատել են՝ փայծաղն ու երիկամը։ Դանակահարվել է նաև Խաչատրյանի կողմնակիցներից 24-ամյա Մանուկ Հովսեփյանը, նրա վիճակը համեմատաբար լավ է. և գտնվում է Ապարանի հիվանդանոցում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից պատգամավոր Արագած Ախոյանը իրենց մարզում կատարվածի մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց «Միջադեպը եղել է «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներից Լյովա Խաչատրյանի շտաբի անդամի և Սեդրակ Առուստամյանի (նույն մարզում ռեյտինգային կարգով առաջադրվել է Մ Առուստամյանի դուստրը՝ Նորա Առուստամյանը) շտաբի անդամի միջև պատճառը ռեյտինգային խնդիրներն են, ինչ-որ հեռախոսով չեն հասկացել, իրար հետո հանդիպել են»,– ասաց պատգամավոր Ախոյանը։

Ըստ շրջանառվող լուրերի՝ հայր ու որդի են եղել բարիկադի տարբեր կողմերում, հայրը Խաչատրյանի կողմնակիցն է, իսկ որդին՝ Առուստամյանի։ Վիճաբանությունը եղել է Շենահան և Հարթավան գյուղերի խաչմերուկում՝ բենզալցակայանի մոտ. որտեղ և Լ Խաչատրյանի կողմնակիցներին դանակահարել են։ Ընդ որում, Խաչատրյանի շտաբի անդամները եղել են երեք հոգով, մյուս կողմը՝ մոտ տասը հոգով։ Հատկանշական է այն փաստը, որ այս միջադեպի մասին ո՛չ ոստիկանությունը, ոչ էլ նախընտրական շտաբները որևէ տեղեկություն չէին տարածել, և եթե չլիներ լրատվամիջոցներով ինֆորմացիոն արտահոսքը, միգուցե կատարվածը ծածկադմփոց արվեր։ Չնայած, «Ժողովուրդ» հասած տեղեկություններով իրավապահներին հրահանգված է ամեն կերպ «փակել» միջադեպը՝ առանց քաղաքական աստառ տալու»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։