Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քարվաճառում ժամանակակից չափանիշներին համապատասխանող դպրոցի շինարարությունն ազատագրված տարածքների նկատմամբ պետական քաղաքականության արտահայտումն է, որ հերքում է բոլոր կասկածները:
Օրերս Արցախի վարչապետ Արա Հարությունյանն այս կարծիքն է արտահայտել Քարվաճառի Վիլյամ Սարոյանի անվան դպրոցի նոր շենքի բացման արարողության ժամանակ։ Վարչապետի խոսքերով, իշխանությունների քաղաքական դիրքորոշումն է արտահայտում նաեւ Քարվաճառում առաջին բնակելի շենքի կառուցումը. շուտով շենքը կունենա իր բնակիչները:
Շրջկենտրոնում առաջիկայում եւս 3 բազմաբնակարան շենք է կառուցվելու։ Կառավարության ղեկավարը տեղեկացրեց, որ երկրի ղեկավարի հանձնարարականով են առաջնորդվում՝ վերաբնակեցված շրջաններում հասարակական օբյեկտների շինարարությանը զուգահեռ նոր թափ տալով նաեւ բնակարանաշինությանը եւ բնակարանային պայմանների բարելավմանը։
«Պետական քաղաքականության նպատակը ոչ միայն ազատագրված շրջանների վերաբնակեցումն է, այլ նաեւ զարգացումը»,- շեշտել է վարչապետը։ Քարվաճառի քաղաքապետ Հայասեր Գաբրիելյանի խոսքերով, բազմաբնակարան շենքի եւ դպրոցի կառուցումից հետո շրջկենտրոնում բնակություն հաստատելու ցանկություն ունեցողները շատացել են. ներկա դրությամբ 46 դիմում կա վերաբնակվել ցանկացողներից։