|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ռուսական պատվիրակությունը, որի կազմում են եղել քաղաքագետներ Մաքսիմ Շևչենկոն, Իգոր Կորոտչենկոն, Ալեքսանդր Դուգինը և ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, օրերս այցելել է Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին տեղակայված զորամասերից մեկը: Նրանք բարձրացել են Լելե Թեփե բարձունքը, որն ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ է անցել 2016 թվականի պատերազմի ժամանակ:
Ռուս ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Եվսեևը Русарминфо-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ռուսական պատվիրակության այցն Ադրբեջան մասնավոր բնույթ էր կրում և չի արտահայտում ռուսական ղեկավարության դիրքորոշումը:
«Այցը պաշտոնական բնույթ չէր կրում: Եթե առանձին ռուս փորձագետներ դրան մասնակցել են, դա դեռ չի նշանակում, որ նրանք արտահայտում էին ռուսական ղեկավարության տեսակետը, հատկապես` այն հարցի վերաբերյալ, թե Հարավային Կովկասում որ պետությունն է ՌԴ-ի դաշնակիցը: Գործող միջազգային փաստաթղթերի համաձայն՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը Հայաստանի Հանրապետությունն է»,- ասել է նա: