կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-02 10:47
Հասարակություն

Փաշինյանը կոնկրետ վերաբերմունք է արտահայտում նախագահի արտերկրյա այցերի նկատմամբ. «Ժողովուրդ»

Փաշինյանը  կոնկրետ վերաբերմունք է արտահայտում նախագահի արտերկրյա այցերի նկատմամբ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Երեկ նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` նրանք քննարկել են օրակարգային տարբեր հարցեր:

Միաժամանակ անդրադարձ է եղել արտերկրյա վերջին այցերին: Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինայանին Իրան հաջող այցի համար: Փաշինյանն էլ խոսել է արտաքին քաղաքական առաջիկա օրակարգի՝ իր ծրագրած այցերի մասին` միաժամանակ նշելով. «Այս ողջ արտաքին քաղաքական օրակարգը, իհարկե, կարևոր է նաև ծառայեցնել մեր տնտեսական հեղափոխության նպատակներին: Տեղյակ եմ, որ Դուք էլ այս ընթացքում որոշ հանդիպումներ եք ունեցել, որոնք տեղավորվում են այս տրամաբանության մեջ: Եվ նաև կարևոր է այդ տեղեկատվությունները համադրել, որպեսզի դրանց պայմանավորվածությունների հետագա իրագործումը դառնա առավել արդյունավետ»:

Վարչապետ Փաշինյանի՝ առաջին հայացքից սովորական թվացող այս խոսքերում իրականում քաղաքական լուրջ ենթատեքստ կա: Այսպիսով` Փաշինյանը թեև անուղղակի, բայց և բացահայտ իր բացասական վերաբերմունքն է արտահայտել Ա. Սարգսյանի՝ արտերկրյա վերջին այցերի, ավելի ճիշտ՝ այդ այցերի ժամանակ տնտեսական ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները գաղտնի պահելու կապակցությամբ: Ու հիմա նա բացահայտ շեշտում է այդ մասին` նշելով երկուստեք ունեցած տեղեկատվությունները համադրելու կարևորությունը: Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում Արմեն Սարգսյանը շատ ակտիվորեն զբաղված էր արտերկրյա այցերով: Փաշինյանը փաստորեն կոնկրետ վերաբերմունք է արտահայտում: Մանավանդ, որ սահմանադրությամբ նախագահն արտաքին քաղաքականության բնագավառում շատ սահմանափակ լիազորություններ ունի, և այդ լիազորությունների մեջ չեն մտնում պետության անունից պայմանավորվածություններ ձեռք բերելը»։

Մանրամասները`թերթի այսօրվա համարում: