կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-05 16:11
Հասարակություն

Ցավակցական ուղերձներն արտահայտում են ամուր կապը մեր և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի միջև. The HALO Trust- ի հայտարարությունը

Ցավակցական ուղերձներն արտահայտում են ամուր կապը մեր և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի միջև. The HALO Trust- ի հայտարարությունը

Մարտի 29-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արցախում։ Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել էր, ինչի հետեւանքով գրանցվել էր 3 զոհ և 2 վիրավոր։ Զոհերն ու վիրավորները HALO Trust-ի աշխատակիցներ են:

Կազմակերպությունն այսօր երկրորդ հայտարարությունն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «HALO Trust-ում բոլորը խորապես զգացված են ցավակցությունների բազմաթիվ ուղերձներով, որոնք ստացանք մարտի 29-ին տեղի ունեցած և մեր երեք գործընկերների կյանքը խլած ողբերգական դեպքից հետո: Այս ուղերձները ստացել ենք ինչպես Լեռնային Ղարաբաղից, այնպես էլ ողջ աշխարհից, որոնք մենք կփոխանցենք զոհերի ընտանիքներին: The HALO Trust-ը գլոբալ ընտանիք է, և այս սարսափելի դեպքը կազմակերպությունում մեծ տխրություն է առաջացրել:

Լեռնային Ղարաբաղից և հայկական Սփյուռքից ստացված ուղերձները արտահայտում են ամուր կապը The HALO Trust-ի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի միջև: Ավելի քան 20 տարի HALO-ի անձնակազմը, որի մեծամասնությունը տեղացիներ են, աշխատել են այդ հողը բոլորի համար ապահով դարձնելու համար:

Ընտանիքները, որոնք կորցրեցին իրենց ամուսիններին, հայրերին ու որդիներին, մնացել են մեր մտքերում, ինչպես նաև` մեր երկու գործընկերները, որոնք շարունակում են մնալ հիվանդանոցում»: