կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-05 17:10
Առանց Կատեգորիա

Բա էդ հեգնանքը ինչի՞ ռուսերենով չեք արտահայտում

Բա էդ հեգնանքը ինչի՞ ռուսերենով չեք արտահայտում

Վահե Մակարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

Լիլիթ Գալստյանի հետ անձամբ այնքան էլ շատ չեմ շփվել, բայց որքան էլ որ ճանաչել ու ճանաչում եմ, նրա անձնային որակների ու մարդկային նկարագրի մասին միմիայն բարձր կարծիք կարող եմ հայտնել: Նա ինձ համար դաշնակցական գործիչ չէ` չնայած որ ՀՅԴ անդամ է, նա իսկական հայրենասեր, հայասեր ու, որ շատ կարևոր է, մեր մայրենիին` ՀԱՅԵՐԵՆԻՆ, ոչ թե ոմանց համար սովետական դարաշրջանից ստրկամտորեն մնացած ռուսերենին նվիրված ու այն մշտապես անաղարտ պահող հրաշալի անձնավորություն է, ով ուղղակի իր խիստ տեղին մտահոգությունն է հայտնել Что? Где? Когда? խաղի հայկական տարբերակի վերաբերյալ, թե ինչու են այն Հայաստանում ռուսերեն լեզվով վարում:



Ու հանկարծ, մի ինչ-որ քաղտեխնոլոգ, խառնելով իրար լեզուներն էլ, ալիքներն էլ, որոշել է հեգնել Լիլիթ Գալստյանին ու նրա անձնական գրառումը քաղաքականացնել` կապելով Վահան Հովհաննիսյանի` Գերմանիայում Հայաստանի դեսպան նշանակման հարցի հետ:



Հարգելիներս, Լիլիթ Գալստյանի միակ ակնակռու թերությունը, թերևս, կարելի է հենց դաշնակցական լինելը համարել` չնայած որ կուսակցականի համար իր կուսակցական պատկանելությունը դժվար թերություն համարվի:



ՀՅԴ-ն, մյուս կուսակցությունների նման, երբեք աչքիս լույսը չի եղել, բայց չի´ կարելի է ցանկացած անձնական նախաձեռնությամբ հնչեցված միտք քաղաքականցնել` հերթական անգամ իշխանությունների աչքին հաճոյանալու համար, դրանով դուք ձեր ընթերցողների աչքից էլ ավելի եք ընկնում, առանց այդ էլ իշխանությունների հանդեպ քծնանքի ու շողոքորթության պակաս լրատվադաշտում չի զգացվում:



Փոխանակ էդ մարդու ասածից մի բան էլ հետևություններ անեք, ամաչեք ու գնանք KDWin-ներդ փոխեք հայերեն սարքեք, մի բան էլ ցինիկաբար հեգնում եք!!! Բա էդ հեգնանքը ինչի՞ ռուսերենով չեք արտահայտում: Թե՞ դա Հանրայինով մինչև պուտինյան Ռուսաստան չի հեռարձակվում, դրա համար: