Քարվաճառում ավարտին է մոտենում նոր դպրոցի շենքի կառուցումը, իսկ հինը վերանորոգելուց հետո կծառայի որպես մանկապարտեզ, այս մասին «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում տեղեկացրել է Նոր Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Վիտալի Դանիելյանը:
Ինչպես Երկիրի թղթակցին տեղեկացրեց ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը` Քարվաճառի դպրոցի շինարարությունը կավարտվի գալիք տարի:
Շրջանի 16 համայնքներից բոլորը կրթօջախ ունեն: Վարչակազմի ղեկավարի խոսքերով, առաջիկա մեկ-երկու տարում Խարխափուտ եւ Կարաչինար գյուղերում նոր դպրոցներ կկառուցվեն:
Շրջանում ծնելիության բարձր մակարդակը հրատապ է դարձնում նաեւ մանկապարտեզների կառուցման հարցը: Այժմ շրջանի համայնքներից միայն Եղեգնուտ եւ Ականաբերդ գյուղերն ունեն մանկապարտեզ: