Իրանի ԱԳՆ ղեկավարությունը Թեհրանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով «Փեժակ» խմբավորման զինյալների` Հայաստանում զորավարժություն անցկացնելու մասին լուրերին, հայտարարել է, որ պետք չէ վստահել ոչ պաշտոնական աղբյուրներից եկող տեղեկատվությանը, քանի որ այն չի համապատասխանում իրականությանը. հայտնում են իրանական լրատվամիջոցները: