| 
                            Փոխարժեքներ
                                                        30 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 | 
| EUR | ⚊ | € 445.68 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7923 | 
| GBP | ⚊ | £ 505.75 | 
| GEL | ⚊ | ₾ 140.96 | 
 3460 դիտում,
        
            3460 դիտում,  3 տարի առաջ - 2022-10-12 13:42
            3 տարի առաջ - 2022-10-12 13:42  
         
                
            Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին նշել է, որ Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իրանցի պաշտոնյան նշել է «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում:
Հարցին, թե արդյոք Իրանը պատրա՞ստ է միջնորդ լինել հարևան Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, նա պատասխանել է. «այո, իհարկե»:
Նա նշել է, որ Իրանի կողքին գտնվող տարբեր տարածաշրջաններից իրենց համար առանձնահատուկ նշանակություն ունի Հարավային Կովկասը։
«Այս առումով մեր հարևանների (Հայաստանի և Ադրբեջանի) նկատմամբ մենք ավելի շատ զգայունություն և ուշադրություն ենք ցուցաբերում»,- ընդգծել է Վելայաթին։
Նրա խոսքով՝ երկրների միջև խաղաղության հաստատման չափազանց կարևոր գործոններից մեկը հայտնի պատմական սահմանների պահպանումն է։