Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեհրանը փոքր քանակությամբ անօդաչու սարքեր է մատակարարել Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ։ Այս մասին գրում է ТАСС-ը։
Այդ մասին նոյեմբերի 5-ին Fars լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Ուկրաինական պատերազմից մի քանի ամիս առաջ մենք Ռուսաստանին տրամադրել ենք փոքր քանակությամբ անօդաչու սարքեր»,- ասել է նա։ Միաժամանակ Աբդոլլահյանը հերքել է Ռուսաստանին իրանական բալիստիկ հրթիռների մատակարարման մասին տեղեկությունները։
Բացի այդ, արտգործնախարարն ասել է, որ ուկրաինական կողմը կարող է Թեհրանին տվյալներ տրամադրել հակամարտության ընթացքում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ։ «Մենք պայմանավորվել ենք Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի (Դմիտրի Կուլեբայի) հետ, որ եթե նրանք ունենան փաստաթղթային ապացույցներ, որ Ռուսաստանը իրանական անօդաչու թռչող սարքեր է օգտագործել ուկրաինական պատերազմում, նրանք մեզ կտրամադրեն դրանք»,- ասել է Աբդոլլահյանը։