|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Իրանական Tasnim լրատվական գործակալությունը, հղում անելով իրազեկված ռազմական աղբյուրին, հայտնում է, որ Թեհրանը պատրաստ է ընդլայնել պատասխան հարվածների թիրախների ցանկը, եթե Դոնալդ Թրամփը կատարի իր սպառնալիքը և հարվածներ հասցնի Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ամերիկյան նախագահի «խելահեղ քայլի» դեպքում հարվածների տակ կարող են հայտնվել Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի առանցքային նավթային օբյեկտները։
«Մենք մի քանի «հաճելի անակնկալներ» ենք պատրաստել Թրամփի հնարավոր խելահեղության համար։ Դրանցից մեկը՝ Saudi Aramco-ի նավթային օբյեկտների, Յանբուի նավթային համալիրների և Ֆուջեյրայի նավթամուղն է Իրանի թիրախների ցանկում»,- նշել է աղբյուրը՝ զգուշացրելով, որ ԱՄՆ դաշնակիցների էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածը կարող է հանգեցնել համաշխարհային նավթային շուկայի փլուզման։ Նրա կանխատեսմամբ՝ նավթի գինը կարող է բարձրանալ մինչև 200 դոլար մեկ բարելի համար։