Միասին կարող ենք
կարևոր
655 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-07 12:39
Հասարակություն

Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը կբերվի Մխչյան՝ հավատացյալների օրհնության համար

Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը կբերվի Մխչյան՝ հավատացյալների օրհնության համար

Ապրիլի 11-ին՝ շաբաթ օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սբ. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակը։ Այս նվիրական օրը նաև Մասյացոտնի թեմի Մխչյան գյուղի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման տարեդարձն է, որի առիթով կմատուցվի ուխտի Սուրբ Պատարագ։ Սկիզբը ժամը 10։00։

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասյացոտնի թեմ կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը՝ հավատացյալների օրհնության համար։

Մասունքը Մխչյանի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կմնա մինչև ժամը 15։00։