|
Փոխարժեքներ
07 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.62 |
| EUR | ⚊ | € 434.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.7679 |
| GBP | ⚊ | £ 498.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.9 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ երբեմնի սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը, ով 2019 թվականից քրեական հետապնդման է ենթարկվում, մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի գումարի վատնման համար, որդիները՝ փողերի լվացման, եղբորորդին՝ վատնման համար և այսպես շարունակ:
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Խաչատրյանների նկատմամբ ներկայացված մեղդրանքները, արձանագրեց, որ այս տարի՝ 2026 թվականին դեռևս որևէ դատական նիստ չի կայացել: Բանն այն է, որ դատարանը թուլատրել է Գագիկ Խաչատրյանին մեկնել արտերկիր՝ բուժման նպատակով, սակայն ՀՀ քննչական կոմիտեն նրան թույլ չի տալիս լքել երկիրը:
Այսպիսով, նիստերը դեռ կշարունակեն չկայանալ, քանի որ նա միայն բուժումից հետո ի վիճակի կլինի ներկայանալ նիստերին: Իսկ բուժումն էլ արտերկրում արգելված է, ուստի ստացվում է, որ այս գործընթացը երկար կշարունակվի: Ասել է թե՝ Գագիկ Խաչատրյանին Նիկոլ Փաշինյանը 2019-ից դատում է ու դատում, բայց դեռ չի կարողանում: Արդեն 7 տարի է անցել»։