|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Հրապարակ» թերթը գրում է․ «Վարչապետի աշխատակազմը «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին այս տարի հատկացրել է 621 մլն 340 հազար 100 դրամ՝ առանձնատների սպասարկման և կեցության ապահովման համար։
Գումարի մեջ ներառված է առանձնատների կահավորման, տեխնիկական վերազինման, տարածքների բարեկարգման ու խնամքի ծախսերը։
Կառավարական առանձնատների տարածքը ներառում է 15 հազար քմ (1.5 հա) ընդհանուր մակերեսով շենք-շինություններ, 22.4 հա հողատարածք և 290.8 քմ բնակտարածքով քոթեջներ։
Կառավարական առանձնատներում կարող են բնակվել ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետն` իրենց ընտանիքներով, պաշտոնավարման ժամանակահատվածում, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, օրինակ` ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը և ՀՀ վարչապետի կարգադրությամբ նախատեսված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք` իրենց ընտանիքներով»: