|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության պետի սպանությունը կապել է ԱՄՆ-ի և Իսրայելի ձախողումների հետ՝ հայտարարելով, որ սպայի մահը չի ազդի երկրի զինված ուժերի վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է հետախուզության պետ Մաջիդ Խադեմին։
«Սպանություններն ու հանցագործությունները չեն կարող սասանել անձնուրացության իդեալները»,-ասված է Խամենեիի ուղերձում։
Նա նաև ԻՀՊԿ-ի հետախուզական կազմակերպության ղեկավարի սպանությունը կապել է այն փաստի հետ, որ ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք պարտություններ են կրել իրանական ազգին պարտադրված պատերազմում և ձախողվել են իրենց չարամիտ ծրագրերում։