|
Փոխարժեքներ
07 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Միայն Դոնալդ Թրամփը գիտի, թե իրականում ինչ վիճակ է և ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկվել»,- հայտնել են Սպիտակ տնից` հերքելով, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Իրանում ռազմական գործողությունների վերաբերյալ հայտարարություններում որևէ ակնարկ կար ԱՄՆ-ի կողմից միջուկային հարվածի հնարավորության մասին։
Վենսը հայտարարել էր, որ ԱՄՆ ուժերն ունեն գործիքներ, որոնք «մինչև այժմ չեն որոշել կիրառել»՝ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ վերջնագիրը իրականացնելու համար։
Նշվում է, որ Իրանի իշխանությունները մինչև Վաշինգտոնի ժամանակով ժամը 20:00-ն ժամանակ ունեն օգտվելու ստեղծված հնարավորությունից և հասնելու համաձայնության։