|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Իրանը կտրականապես մերժում է ժամանակավոր հրադադարի գաղափարը։
«Հրադադարն ԱՄՆ-ին պետք է վերախմբավորելու և Իրանի դեմ հանցագործությունների շարունակմանը նախապատրաստվելու համար»,– ասել է նա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում՝ հավելեով.
«Այս դաժան պատերազմի վերջին 39 օրերի ընթացքում ԱՄՆ-ն և Իսրայելը հատել են իրավական, բարոյական և հումանիտար բոլոր սահմանները:
Հռետորաբանությունը, ինչպիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է օգտագործել իրանական քաղաքակրթության ոչնչացման մասին խոսելիս, անթույլատրելի է ցանկացած առաջնորդի համար, մենք համաչափ միջոցներ կձեռնարկենք։
Չինաստանն ու Ռուսաստանը փաստացի թույլ չտվեցին, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն օգտագործվի որպես ագրեսիայի լեգիտիմացման գործիք` այդպիսով վճռականորեն դիրքավորվելով պատմության ճիշտ կողմում»։