|
Փոխարժեքներ
07 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.62 |
| EUR | ⚊ | € 434.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.7679 |
| GBP | ⚊ | £ 498.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.9 |
Ամերիկյան հանրահայտ փաստաբան Ռոբերտ Ամստերդամն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Եվրոպական միությունը պաշտոնապես հաստատել է, որ ստացել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային ուղղված իմ նամակը։
NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը նշել է, որ տեղյակ է բարձրացված մտահոգություններին և «հետևում է» Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող դատական գործընթացին։
Այս արձագանքը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանում տեղի ունեցող իրավական գործընթացները չեն կարող մնալ ստվերում։
Մենք հստակ ներկայացրել ենք այն ռիսկերը, որոնք առկա են դատական համակարգում և ժողովրդավարական կառավարման համակարգում՝ 2026-ի ընտրություններին ընդառաջ։
Հարցուպատատասխանը անգլերեն
Հարցուպատասխանի հայերեն թարգմանությունը
Հարց- Արդյոք Հայաստանում ԵՄ պատվիրակությունը տեղյա՞կ է պարոն Ամստերդամի նամակի բովանդակությունից և այնտեղ բարձրացված կոնկրետ մտահոգություններից։
- ԵՄ պատվիրակությունը տեղյակ է նամակի մասին։
Հարց-Արդյոք Եվրոպական խորհրդարանի նախագահը պաշտոնապես ստացե՞լ է այս նամակը, և եթե այո, արդյո՞ք կա պաշտոնական պատասխան կամ դիրքորոշում նրա գրասենյակի կամ Խորհրդարանի կողմից։
- Եվրոպական խորհրդարանը ստացել է նամակը։
Հարց- Արդյոք ԵՄ պատվիրակությունը հետևու՞մ է Սամվել Կարապետյանի դեմ դատական գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հաշվի առնելով նամակում հիշատակված մարդու իրավունքների եվրոպական չափանիշները։
- ԵՄ պատվիրակությունը ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, ներառյալ Սամվել Կարապետյանի դեմ դատական գործընթացին։ Այնուամենայնիվ, նման գործերի քննությունը ՀՀ իշխանությունների իրավասությունն է, իսկ դատական գործընթացը՝ ներպետական դատական համակարգինը։
Հիմնվելով ԵՄ-Հայաստան գործընկերության հիմքում ընկած հիմնարար սկզբունքների վրա՝ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի արդարադատության և իրավապահ մարմինները, իրականացնելով այս քննությունները, կգործեն անկախ, ազնիվ ու հաշվետու կերպով և կպահպանեն ժողովրդավարական սկզբունքներն ու հիմնարար իրավունքները, ներառյալ՝ արդար դատաքննության իրավունքը։ Կարող ենք վստահեցնել ձեզ, որ այս սկզբունքների հարգումը ՀՀ իշխանությունների հետ ԵՄ կանոնավոր երկխոսության առանցքային տարրն է։