|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Իրանը հերքել Է ԱՄՆ-ի կողմից իր հասցեին արված մեղադրանքները Եմենին պայթուցիկ նյութերի մատակարարումների հարցում: Այս մասին հայտնում են IRNA գործակալությունից:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունում նշել են, որ Թեհրանը միշտ հետևել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2216 բանաձևին՝ Եմենին զենքի մատակարարումների արգելքի մասին, և հավելել են, որ Իրանը երբեք չի ձեռնարկել և չի ձեռնարկի միջոցներ, որոնք խախտում են բանաձևը:
Երեքշաբթի օրն ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը նավ Է կալանել Օմանի նեղուցում, որը, գերատեսչության պնդմամբ, Իրանից պայթուցիկ նյութեր Էր փոխադրում Եմեն: Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում Է հակամարտությունը կառավարական ուժերի և «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար շարժման միջև, որոնք վերահսկում են երկրի մայրաքաղաք Սանան:
Հակամարտությունն առավել ակտիվ փուլ Է մտել 2015 թվականի մարտին, երբ Եմեն մտավ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան: