Միասին կարող ենք
կարևոր
595 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-07 12:24
Հասարակություն

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

2026թ.-ի ապրիլի 10-12-ը Յունիբանկը կմասնակցի Հայաստանի լիզինգային և ֆինանսական լուծումների ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդես-վաճառքին՝ այցելուներին առաջարկելով շահավետ պայմաններ։ Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով։ Լիզինգի նախահաստատումն իրականացվելու է անմիջապես բանկի տաղավարում՝ ընդամենը 5 րոպեում։

Լիզինգը վերջին տարիներին լայն կիրառություն է ստացել Հայաստանում՝ բիզնեսի համար դառնալով զարգացման հաջորդ փուլն ապահովող ճկուն և ժամանակակից գործիք: Յունիբանկի լիզինգային պորտֆելը 2025 թվականին նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է:

Լիզինգի միջոցով ընկերությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են առանց մեծ ներդրումների ձեռք բերել բժշկական սարքավորումներ, արտադրական և շինարարական տեխնիկա, տրանսպորտային միջոցներ, արևային վահանակներ և այլն։

Leasing Expo 2026 ցուցահանդեսը կկայանա «Մերիդիան» կենտրոնում՝ համախմբելով ոլորտի առաջատար կազմակերպություններին: