| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ադրբեջանն առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը իր ադրբեջանցի գործընկեր Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ, գրում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
«Այսօր երկու երկրները ձգտում են զարգացնել եւ խորացնել հարաբերությունները, եւ ես վստահ եմ, որ երկու երկրների պաշտոնյաները մեծ ցանկություն ունեն զարգացնել հարաբերությունները»,- ասել է նա՝ ընդգծելով․ «Մենք կարող ենք լավ հարաբերություններ ունենալ միմյանց հետ տարածաշրջանային եւ համաշխարհային ասպարեզում, եւ որքան մոտ լինեն տարածաշրջանի երկրները, այնքան լավ տարածաշրջանի համար, եւ ոչ տարածաշրջանային երկրները չպետք է միջամտեն այս հարցում»:
«Մենք չենք ընդունում սահմանների աշխարհաքաղաքական փոփոխությունները (կովկասյան տարածաշրջանում)»,- ասել է նա՝ հավելելով, որ Թեհրանը «հստակ դիրքորոշում ունի Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման հարցում, եւ մենք պատրաստ ենք զարգացնել առեւտրային եւ տարանցիկ փոխանակումները»։
Գաֆարովան, իր հերթին, ասել է, որ երկու երկրներին միավորում է ոչ միայն աշխարհագրությունը և սահմանների մոտ լինելը, «մենք մուսուլման ենք, եւ Իրանի բնակչության մեծ մասը խոսում է ադրբեջաներեն»։
«Երկու երկրների միջեւ համագործակցության շատ ոլորտներ կան, սակայն կան տարբեր խնդիրներ, որոնք ազդում են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա։ Մենք աջակցում ենք խաղաղությանն ու անվտանգությանը եւ ցանկանում ենք, որ տարածաշրջանում կայունություն լինի», – եզրափակել է նա: